Վանի նահանգապետը խոստանում է Սբ Խաչ եկեղեցու խաչը տեղադրել մոտակա մեկուկես ամսվա ընթացքում19 սեպտեմբերի 2010 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրելու մասին պաշտոնական որոշում է ընդունվել; Այս մասին հաղորդել է Վանի նահանգապետ Մյունիր Կարալօղլուն: Թուրքական Haberler տեղեկատվական գործակալությունը գրում է, որ խաչի տեղադրումը կապված է տեխնիկական հարցերի հետ, որոնք կարող են լուծվել մոտակա մեկուկես ամսվա ընթացքում: Միաժամանակ նա ասել է, որ ավելորդ խնդիրներից խուսափելու համար խաչն, ամենայն հավանականությամբ, կտեղադրի այն ընկերությունը, որը վերականգնել է եկեղեցին: Քանի որ չօծված և գմբեթի խաչի բացակայությամբ եղեկեցում ժամերգությունն ու որևէ արարողություն զանցանք է համարվում, ապա սեպտեմբերի 19-ին Սբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցելուց հրաժարվել են ՀԱԵ Մայր աթոռ Սբ Էջմիածին, Մեծի տան Կիլիկիո եկեղեցիները, Երուսաղեմի պատրիարքարանը, սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ: Պատարագին մասնակցելու ցանկություն էր հայտնել միայն Ստամբուլի հայկական համայնքը, իսկ ժամերգությունը կատարել է Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, որ առողջական վատ վիճակի պատճառով չի կարողանում իր պարտականությունները կատարել, հրաժարվել է Վան մեկնել:
![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |