Հայաստանում Ուկրաինայի նոր դեսպանը աջակցություն է խոստացել Ուկրաինայի հայ համայնքին

Հայաստանում Ուկրաինայի նոր դեսպանը աջակցություն է խոստացել Ուկրաինայի հայ համայնքին

PanARMENIAN.Net - Կիևում նախօրեին տեղի է ունեցել Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հասարակական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի ղեկավար, Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանի հանդիպումը ՀՀ-ում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտայի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական կապերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Ավանեսյանը պատմել է Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումների մասին: Իր հերթին Կուխտան աջակցություն է հայտնել այդ ակտիվ նախաձեռնություններին և խոստացել է ամեն կերպ նպաստել դրված նպատակներին ու խնդիրներին, հայտնում է Analitika.at.ua-ն:

Ուկրաինայի նախագահը հուլիսի 22-ի հրամանագրով Իվան Կուխտային նշանակել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան: Նախկինում Կուխտան ղեկավարում էր Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսական բաժինը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---