Բարաք Օբաման «հիշեցրեց» Ալիևին հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին![]() 25 սեպտեմբերի 2010 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Այդ մասին Օբաման ասել է Նյու Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է նաև, որ հարկավոր է պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: «Հարկավոր է գտնել հակամարտության խաղաղ լուծումը Հելսինկյան համաձայնագրի հիման վրա, այն է՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովրդների ինքնորոշման իրավունք»,-ասել է Օբաման, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները: Օբաման և Ալիևը կարծիքներ են փոխանակել էներգետիկ և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Օբաման հույս է հայտնել, որ Ադրբեջանը, որպես երիտասարդ ժողովրդավարություն, բարեփոխումներ կիրականացնի մարդու իրավունքների ոլորտում, և կոչ է արել ազատ արձակել 2 բլոգերների, որոնք ազատազրկման մեջ են: «Քաղաքացիական հասարակության ուժեզ ինստիտուտները նպաստում են Ադրբեջանի տնտեսական աճին ու կայունությանը,-ասել է Օբաման: ![]() ![]() ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |