ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԱՅԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Ախալքալաքի շրջանը Վրաստանի խորհրդարանում ներկայացնող պատգամավոր Մելիք Ռաիսյանը այսօր հայտարարել է, որ եթե Սամցխե-Ջավախեթիայի մարզպետ Գիգլա Բարամիդզեն հրաժարական չտա, մարզում կսկսվեն բնակչության զանգվածային բողոքի ակցիաներ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ռաիսյանը ասել է, որ նահանգապետ Բարամիդզեն փաստացի բռնազավթել է իշխանությունը մարզում, հաշվի չի նստում ոչ մեկի կարծիքի հետ եւ աղավաղված տեղեկություններ է տրամադրում Թիլիսիին Ջավախքում տիրող իրավիճակի մասին: Գիգլա Բարամիդզեն առասպել է ստեծղել սեփական անփոխարինելության մասին, իսկ վերջերս նրա կողմնակիցներից մեկը հայտարարել էր, որ բավական է մարզպետը հրաժարական տա, Ջավախքը միանգամից դուրս կգա Վրաստանի կազմից, ասել է Մելիք Ռաիսյանը` Փրայմ Նյուսին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, դեռ հունիսին «Վրաստանի քաղաքացիների միություն» իշխող կուսակցության տեղական բաժանմունքի ղեկավարները պահանջել են Գիգլա Բարամիդզեի հրաժարականը` մեղադրելով նրան սխալ կադրային քաղաքականություն վարելու համար եւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ողջ պաատսխանատվություն դրել նրա վրա: Նահանգապետ Բարամիդզեն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները եւ հայտարարում է, որ զբաղեցրած պաշտոնից հեռանալու մտադրություն չունի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---