ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Երեւանում երեք օրվա ընթացքում անցնող հայ-հնդկական միջպետական հանձնաժողովի նիստի արդյունքը դարձավ առեւտրի, տնտեսության, տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտներում երկկողմ համագործակցության մասին համաձայնագիրը: Համաձայանագիրը ստորագրեցին միջպետական հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հիմաչալ Սոմը: Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն հատկացվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Կողմերը պայմանվորվեցին Հնդկաստանում հայ մասնագետների ուսուցման կազմակերպման, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող համատեղ հայ-հնդկական ձեռնարկությունների ստեղծման մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---