ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈԻՄԸ ԹՈԻՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԻՆ

PanARMENIAN.Net - «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի ստեղծումը Թուրքիայի կողմից կատարված յուրահատուկ մի հակահարված է Հայկական ցեղասպանության փաստի ճանաչման համաշխարհային հաղթարշավին», - հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Պրոմեթեւս» հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» ծրագրին տված հարցազրույցում: «Այս հանձնաժողովի ստեղծման միջոցով Թուրքիան փորձում է բանակցությունների մեջ մտնել Հայաստանի հետ` շրջանցելով ցեղասպանության ճանաչումը: Բացի այդ, հանձնախմբի առաջ դրված է հայկական Սփյուռքը պառակտելու խնդիր: Հանձնախմբի թուրք անդամները բացահայտ հայտարարել են, որ եթե վերոնշյալ նպատակները չիրականանան, ապա հանձնախմբի ստեղծումը կարելի է անիմաստ համարել», - ավելացրել է Արմեն Ռուստամյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---