Մի գեղեցիկ օր մենք ենք խնդրելու թուրքերին անդամակցել ԵՄ-ին, կարծում է Լեհաստանի նախկին նախագահը

Մի գեղեցիկ օր մենք ենք խնդրելու թուրքերին անդամակցել ԵՄ-ին, կարծում է Լեհաստանի նախկին նախագահը

PanARMENIAN.Net - Ուկրաինայում, Եվրոպայում, Ռուսաստանում ընթացող գործընթացները գլոբալիզացիայի մաս են, ուստի Ուկրաինայի հեռանկարներն անքակտելիորեն կապված են գլոբալ մարտահրավերների և հնարավորությունների հետ, որոնք տալիս է ժամանակակից աշխարհը, ասել է YES կառավարման նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին` ավարտելով Յալթայի եվրոպական ռազմավարության 7-րդ ամենամյա համաժողովը:

Ալեքսանդր Կվասնևսկին կոչ է անում Ուկրաինային և ուկրաինացիներին հավաքել իրենց ուժերին և չհրաժարվել եվրահեռանկարներից, որովհետև Ուկրաինայի եվրաինտեգրումը ժամանակի օբյեկտիվ պահանջ է:

«Ուկրաինացիները պետք է հավատան իրենց ուժերին և ապագային: Որովհետև դուք պոտենցիալ ունեք: Մենք կարող ենք երկար քննարկել` պետք է մեզ Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Մի հրաշալի օր մենք խնդրելու ենք թուրքերին մտնել ԵՄ, կարծում է Լեհաստանի նախկին նախագահը: Կգա նաև այն օրը, երբ մենք կխնդրենք ուկրաինացիներին մտնել ԵՄ, որովհետև դուք մեզ պետք եք»,- ասել է Կվասնևսկին, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---