Անիում նամազից հետո Բախչելին մեկնել է հայ-թուրքական սահման

Անիում նամազից հետո Բախչելին մեկնել է հայ-թուրքական սահման

PanARMENIAN.Net - «Ազգայնական շարժում» թուրքական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին Անիի տաճարում նամազ անելուց հետո այցելել է Իգդիր, որտեղ դատապարտել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձի համար:

Ալիջան սահմանակետի մոտ Բախչելին մամլո ասուլիս է անցկացրել, որում քննադատել է Էրդողանի կառավարությանը նրա համար, որ նա «վիրավորում է ադրբեջանցներին հայերի սրտերը շահելու համար»: «Թուրքական իշխանությունների պատճառով մեր ադրբեջանցի եղբայրների հետ հարաբերությունները վտանգավոր փուլ են մտել: Ես ցանկանում եմ, որպեսզի ադրբեջանցի եղբայրները հիշեն, որ մենք միշտ իրենց կողքին ենք: Մենք թույլ չենք տա, որպեսզի Ադրբեջանի դեմ ինչ-որ քայլ ձեռնարկվի»,- ասել է Բախչելին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---