AFP. Թուրքական կառավարությունը պնդում է, թե խաչի տեղադրումը սեպտեմբերի 19-ից հետո, կապված է բյուրոկրատական ընթացակարգերի հետ

AFP. Թուրքական կառավարությունը պնդում է, թե խաչի տեղադրումը սեպտեմբերի 19-ից հետո, կապված է բյուրոկրատական ընթացակարգերի հետ

PanARMENIAN.Net - AFP. Երկարատև բյուրոկրատական քաշքշուկից հետո, հոկտեմբերի 31-ին 110-կիլոգրամանոց խաչը տեղադրվեց Սբ Խաչի գմբեթին հայտնում է Agence France-Presse-ը: Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ սեպտեմբերի 19-ի պատարագը բոյկոտվեց Հայաստանի կողմից: «Պատարագին մասնակցեց շուրջ 1000 հոգի, սակայն շատ ավելին էր սպասվում: Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ խաչի տեղադրումը սեպտեմբերի 19-ից հետո, կապված է բյուրոկրատական ընթացակարգերի գետ, ինչը կապված է պատմական հուշարձան հայտարարված տաճարում ցանկացած աշխատանք կատարելու հետ», հաղորդում է AFP-ն՝ հավելելով, որ դա առաջին պատարագն էր եկեղեցում վերջին 95 տարվա մեջ: Խաչն օծել է Կոստանդնուպոլսի պատրիարքարանի վարդապետ Թաթուլ Անուշյանը:

Գործակալությունը հիշեցնում է, որ խաչի տեղադրման օրը հին Հայաստանի մայրաքաղաք Անիում նամազ անցկացվեց «ի պատասխան» Աղթամարի պատարագին: «Սուրբ Էջմիածինը այդ նամազը սադրանք համարեց»,-նշում է AFP-ն:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---