Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տումի գյուղ եւ մասնակցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող վերջերս վերանորոգված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը նշել է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը հանդիսանում է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարեւոր նախապայմաններից մեկը:

Նախագահի խոսքով` այն հանգամանքը, որ համալիրի վերանորոգումը կատարվել է ժողովրդի հանգանակության, պետական եւ հասարակական սեկտորների համատեղ ջանքերով, ցույց է տալիս հասարակության բոլոր հատվածների միակամությունն այս կարեւոր հարցում:

Այնուհետեւ Բակո Սահակյանը հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ ազատամարտիկների հանձնել է պետական պարգեւներ: Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---