ԻՐԱՆԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի ղեկավար Յահայա Մոհամադ Զադեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Նահանգապետը հայտնել է, որ վերջին վեց ամիսներին ավելացել է բեռնատար մեքենաների հոսքը Հայաստանից դեպի Թավրիզ, բացվել է Երեւան-Թավրիզ օդային չվերթը, ավելացել է հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների թիվը` հասնելով 416-ի: Միաժամանակ նահանգապեստը անբավարար է համարել իրանական կողմի ներդրումները Հայաստան, որոնք առայժմ չեն հասնում 1 մլն դոլարի, եւ կարծիք է հայտնել, որ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացին կկարողանան մասնակցել նաեւ իրանական ընկերությունները: Նահանգապետի կողմից հատկապես կարեւորվել է «Նաիրիտ» քիմիական ձեռնարկության հետ համագործակցությունը: Նա առաջարկել է ուղիներ որոնել Ատրպատականի նավթաքիմիական համալիրի հետ համագործակցության եզրեր գտնելու եւ համատեղ ձեռնարկություն ստեղծելու ուղղությամբ: Հանդիպմանը նահանգապետը առաջարկել է ստեղծել համատեղ առեւտրա-արդյունաբերական պալատ եւ երկու երկրների գործարարների համատեղ միություն: Այդ նախաձեռնությունը արժանացել է նախարար Ճշմարիտյանի հավանությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---