Լեռնային Ղարաբաղում գնահատման առաքելության արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ն ներքին զեկույց կպատրաստի ԵԱՀԿ-ի համար![]() ![]() PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հանդես են եկել հայտարարությամբ՝ ամփոփելով գնահատման առաքելությունը ԼՂՀ մերձակա տարածքներում: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն 2010թ. հոկտեմբերի 7-13-ը գնահատման առաքելություն է իրականացրել ԼՂՀ մերձակա տարածքներում: Առաքելության պայմանները քննարկվել են հակամարտության բոլոր կողմերի հետ: Առաքելությունն իրականացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և նրա աշխատակիցների աջակցությամբ, որոնք դե-ֆակտո աշխատում են տեղի իշխանությունների հետ: Համանախագահների հրավերով առաքելությանը մասնակցել է նաև 3 տեխնիկական փորձագետ, որոնցից երկուսը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատից: Առաքելության մեկնարկից առաջ հոկտեմբերի 6-ին նրանք հանդիպել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Առաքելությունը լավ հնարավորություն է տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին տեղերում մարդկանց հետ շփվելու և ընթացիկ իրավիճակին ծանոթանալու համար: Տեխնիկական փորձագետների ներկայությունը թույլ տվեց առավել լավ հասկանալ, թե ինչ իրավունքներ ունեն փախստականները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում, ինչպես նաև ծանոթանալ թե ինչ պայմաններում են բնակվում այդ տարածքների մարդիկ: Այժմ համանախագահները փորձագետների հետ միասին ամփոփում են հավաքած տեղեկությունները: Ավարտին նյրանք ներքին զեկույց կպատրաստեն ԵԱՀԿ-ի համար, որը կտրամադրվի բոլոր կողմերին, ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |