Հյուսիսային Իրաքում քրդերի դեմ թուրքական բանակի պատերազմը երկարաձգվեց ևս 1 տարով

Հյուսիսային Իրաքում քրդերի դեմ թուրքական բանակի պատերազմը երկարաձգվեց ևս 1 տարով

PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանը հաստատել է օրինագիծը, որի համաձայն Հյուսիսային Քրդիստանում թուրք-իրաքյան սահմանի մոտ ընթացող ռազմական գործողությունները Քրդական աշխատանքային կուսակցության դեմ երկարաձգվել են ևս մեկ տարով: Խորհրդարանի նիստին ներկա էր 447 պատգամավոր, որոնցից 14 «դեմ» է քվեարկել, իսկ մեկը ձեռնպահ է մնացել: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, «դեմ» են քվեարկել «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---