ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին14 հոկտեմբերի 2010 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է կարճատև աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին: ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեության կապակցությամբ: «Մեր երկու խորհրդարանների համագործակցությունը վերջին տարիներս այլևս չի սահմանափակվում սոսկ արձանագրային հանդիպումներով, որոնք սովորաբար իրականացվում են տարեկան երկու անգամ` Ստեփանակերտում և Երևանում: Պահպանելով հանդերձ այդ ավանդույթը` միևնույն ժամանակ, դրանց միջակայքում իրականացնում ենք թեմատիկ քննարկումներ նաև այլ մակարդակներով ու ձևաչափերով, ինչը, փաստորեն, համալրում և կոնկրետացնում է մեր փոխգործակցությունը»,- նշել է նա: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ղարաբաղյան կարգավորման գործընթացին և այդ առումով խորհրդարանական դիվանագիտության դերակատարությանը: Մասնավորապես, երկուստեք կարևորվեցին այդ ուղղությամբ միջազգային ատյաններում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների գործունեության նշանակությունը և այն առաջիկայում ավելի աշխուժացնելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Կարեն Ավագյանը ներկայացրեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում իր գլխավորած պատվիրակության կատարած աշխատանքի բնույթն ու թեմատիկ ընդգրկումները, ընդգծեց առանձին օրակարգային հարցերում Արցախի իշխանությունների, այդ թվում` Ազգային ժողովի հետ խորհրդատվությունների անցկացման ու դրանց միջոցով սկզբունքային կողմնորոշումների հստակեցման կարևորությունը, ինչը, նրա համոզմամբ, նոր բովանդակություն կհաղորդի իր և գործընկերների գործունեությանը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |