Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են կայանալ նոյեմբերի կեսին Վիեննայում![]() 15 հոկտեմբերի 2010 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն առաջարկել է բանակցություններ անցկացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև նոյեմբերի կեսին Վիեննայում: «Ստանալով մի շարք դրական ազդանշաններ Իրանից, որոնք վկայում են այն մասին, որ Սահիդ Ջալիլին (գլխավոր իրանցի բանակցողը) ցանկություն է հայտնել հանդիպել Էշթոնի հետ, այսօր Քեթրին Էշթոնը պաշտոնապես առաջարկել է Իրանին եռօրյա բանակցություններ անցկացնել նոյեմբերի կեսին»,- ասել է Էշթոնը և հավելել, որ ակնակալում է ստանալ Իրանի դրական պատասխանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԵՄ-ն և ԱՄՆ-ն հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք կոչված են խափանելու այդ երկրի միջուկային ծրագրի իրականացումը: Սահմանափակումներ են մտցվել միջազգային առևտրի, ֆինանսական ծառայությունների, ինչպես նաև նավթի և գազի բնագավառներում, որոնք Իրանի տնտեսության հիմքն են: ՌԴ-ն և ՉԺՀ-ն դատապարտել են իրենց արևմտյան գործընկերների այդ գործողությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |