ԵՄ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը տարիներով չի ձգձգվի![]() ![]() PanARMENIAN.Net - «Շատ ողբերգական կլինի, եթե ղարաբաղյան հակամարտությունը լուծում չստանա ևս 40 տարի»,-հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ռուսական «Կոմերսանտ» թերթին: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունը չափազանց շատ ձգձգվեց: «Ղարաբաղյան հակամարտությունը վտանգավոր է տարածաշրջանի երկրների, հարևանների համար, քանի որ այն վակուումի մեջ չէ: Մեծ ջանքեր է հարկավոր գործադրել կարգավորելու համար այդ հակամարտությունը: Հարկավոր է ամրապնդել հրադադարի ռեժիմը շփման գծում, որտեղ ամիսներ շարունակ միջադեպեր ու փոխհրաձգություն է տեղի ունենում»,-ասել է նա: Սեմնեբին գտնում է, որ հրադադարը խնդրի լուծում չէ, սակայն նպաստում է բանակցային գործընթացին: Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին, ապա Սեմնեբին նշել է, որ չէր ցանկանա գնահատականներ տալ այդ պայմանագրին: «Դա Ռուսաստանի ու Հայաստանի երկկողմ գործն է: Անշուշտ, մեզ հետաքրքրում է այդ հարցը, ես կարծում եմ, որ այսօր հարկավոր է խորհրդակցել տարբեր կողմերի հետ ու համոզել հարևաններին, որ այդ պայմանագիր վտանգ չի ներկայացնում նրանց համար: Հարկավոր է ավելի լայն քննարկել Կովկասում ռազմական ներուժի հարցեը: Զարմանալի չէ, օրինակ, որ Հայաստանը մտահոգված է Ադրբեջանի խոշոր ռազմական ծախսերով: Եթե կողմերը շարունակեն միջոցներ և հակամիջոցներ ձեռնարկել, արդյունքում դա կարող է նվազեցնել ուժի կիրառման շեմը, ինչը վտանգավոր է և ողբերգական: Չի կարելի թույլ տալ, որ ղարաբաղյան կամ այլ հակամարտություն ռազմական լուծում ստանա»,-ասել է Սեմնեբին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |