Բաքուն պայման է դնում «եղբայրական ժողովրդին»՝ չեղյալ հայտարարելով մուտքի արտոնագրերի պարզեցված ռեժիմը

Բաքուն պայման է դնում «եղբայրական ժողովրդին»՝ չեղյալ հայտարարելով մուտքի արտոնագրերի պարզեցված ռեժիմը

PanARMENIAN.Net - Բաքուն որոշում է կայացրել Թուրքիայի հետ մուտքի արտոնագրերի պարզեցված ռեժիմից հրաժարվելու մասին: Սակայն, միևնույն ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բանակցություներ են գնում վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է Internethaber-ը, այսուհետ Թուրքիայի քաղաքացիները չեն կարողանա առանց մուտքի արտոնագրի մեկնել Ադրբեջան: Նախկինում Թուրքիայի քաղաքացիները այցելում էին Ադրբեջան առանց մուտքի արտոնագրի, իսկ արտոնագիրը ստանում էին օդանավակայանում:

Թուրքական ԶԼՄ-ները այս տեղեկատվությունը «շոկային» են համարում Անկարայի համար և ընդգծում են, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ երկու «եղբայրական ժողովրդների» հարաբերությունների վրա:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---