Արցախը կարևորում է «The HALO TRUST»-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում20 հոկտեմբերի 2010 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բրիտանական «The HALO TRUST» ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Քլարկին և նույն ծրագրի գործողությունների գծով կառավարիչ Յուրի Շահրամանյանին: Զրույցի ժամանակ ծրագրի ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում «The HALO TRUST»-ի առաքելության ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև առկա խնդիրները: Մասնավորապես, նրա հաղորդմամբ, անցած տասը տարում չպայթած ականներից և այլ զինամթերքից վնասազերծվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հա տարածք, ականազերծման կարիք ունի ևս ավելի քան 1000 հա տարածք: Որպես կարևոր ձեռքբերում նա հատկապես ընդգծեց ականների և այլ զինամթերքի պայթյուններից տուժած բնակիչների թվի նվազումը: Միևնույն ժամանակ, նշեց նա, կառույցն ունի իր խնդիրները` կապված, մասնավորապես, ծրագրի ֆինանսավորման հետ: Ծրագրի ղեկավարի հաղորդմամբ` ֆինանսական շրջանակների ընդլայնման դեպքում կազմակերպությունը կարող է սեղմ ժամկետներում ավարտել վնասազերծման աշխատանքները: Իր հերթին` ԱԺ նախագահը, կարևորելով «The HALO TRUST»-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում, հավաստիացրեց, որ ԼՂՀ իշխանությունները, այդ թվում` օրենսդիր մարմինը, պատրաստ են այսուհետ ևս ուղիներ և միջոցներ որոնել` հնարավորինս նպաստելու համար նրա նախաձեռնած մարդասիրական ծրագրի լիարժեք իրականացմանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են Politico. Բաքուն արտերկրում Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչական արշավ է տանում Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ որևէ առնչություն ունի նման լոբբիստական միջոցառմանը վստահություն հայտնելու հետ Պինդուոդուոյի միակ պաշտոնական ուղիղ առաքողը Հայաստան Գլոբբինգն է Հավելվածում գրանցումը այժմ կատարվում է ընդամենը վայրկյանների ընթացքում՝ հայկական հեռախոսահամարով Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Նա պաշտոնավարում էր 2022 թվականի մայիսից |