«ԻՏԵՌԱ»-ն ՄՏԱԴԻՐ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - . «ԻՏԵՌԱ» ընկերության միջազգային խմբին իրոք հետաքրքրել է «Հայաստան-Իրան» գազամուղի կառուցման նախագիծը եւ այժմ քննարկում է իր մասնակցության նպատակահարմարությունը նրանում: Այդ մասին CNA գործակալության թղթակցին այսօր հայտնեցին ընկերության մամլո-ծառայությունում: Ըստ ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Սեմենենկոյի, տվյալ փուլում «ԻՏԵՌԱ»-ն հետազոտում է նախագծի տնտեսական նպատակահարմարությունը եւ նրա ծախսածածկման ժամկետները: Ծախսածածկման ժամկետներն այսօր արդեն որոշակի կասկածներ են առաջացնում «ԻՏԵՌԱ»-ի ղեկավարների մոտ: Ըստ աղբյուրի Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից ստացվող գազի 1000խոր.մետրն արժե 53 դոլար: Իսկ իրանական գազը Հայաստանի սահմանի մոտ արդեն արժե 1000 խոր.մետրը 85 դոլար: Ընդորում, այսօր Հայաստանը նրա վճարման համար օգտագործում է բավականին հարմար եղամակ` 50% վճարում է տարադրամով, իսկ մյուս մասը նյութատեխնիկական ռեսուրսներով: Որոշ կասկածներ են առաջացնում եւ «Գազարդ»-ի հրաժարվելը այդ նախագծին մասնակցելուց, ինչպես նաեւ հայ-իրանական գազամուղի նկատմամբ «Գազ դե Ֆրանսի» կողմից ցուցաբերած սառը վերաբերմունքը: Ինչպես հայտնի է, այդ երկու ընկերությունների հետաքրքրությունն էր տվյալ նախագծի համար համարվում նպատակահարմարության հիմնական ցուցանիշ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---