Կալիֆորնիայի հայերի մեծամասնությունը սատարում է Բարբարա Բոքսերի թեկնածությանը Սենատի առաջիկա ընտրություններում

Կալիֆորնիայի հայերի մեծամասնությունը սատարում է Բարբարա Բոքսերի թեկնածությանը Սենատի առաջիկա ընտրություններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի հայերի մեծամասնությունը սատարում է Բարբարա Բոքսերի թեկնածությանը Սենատի առաջիկա միջանկյալ ընտրություններում: Որոշ տվյալներով, Բոքսերի կողմնակիցների թիվը նահանգի հայ ընտրողների շրջանում 60-70 տոկոս է: Խոշոր հայկական կազմակերպություններից Բոքսերի թեկնածությանը սատարում են Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական խորհուրդը:

«Սենատոր Բոքսերը Ամերիկայի հայերի լավագույն բարեկամն է և միշտ սատարել է նրանց հետաքրքրող հարցերում, մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում: Բոքսերը եղել է Հայաստանում և պայքարում է Թուրքիայի կողմից ՀՀ շրջափակման դեմ»,-ասում են ANCA-ում:

Դեմոկրատ Բոքսերի մրցակիցն այդ ընտրություններում կլինի հանրապետական Կարլի Ֆիորինան:

2010թ. նոյմեբերի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և 37 սենատորներ: Այս ընտրություններն ամենաթանկարժեքը կլինին երկրի պատմության մեջ: Ըստ Center for Responsive Politics հաշվարկների, թեկնածուները կծախսեն ընդհանուր առմամաբ 3,4 մլրդ դոլար:

Միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում անց են կացվում ԱՄՆ նախագահի լիազորությունների ժամկետի կեսին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---