TCA-ն կոչ է արել ԱՄՆ Սենատին սեղմ ժամկետում հաստատել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը

TCA-ն կոչ է արել ԱՄՆ Սենատին սեղմ ժամկետում հաստատել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Ամերիկա-թուրքական կոալիցիայի (TCA) ղեկավարը կոչ է արել ԱՄՆ Սենատին սեղմ ժամկետում հաստատել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը: Ըստ Լինքոլն Մըքքարդիի, Սենատը պետք է հաստատի դեսպանի պաշտոնում Ջոզեֆ Ռիկարդոնեին: «Թուրքիան կարևոր քաղաքական ու տնտեսական դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու Եվրոպայում վերջին տասնամյակում: Երկիրը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է խաղաղության ու կայունության պահպանման գործում: Սակայն հուլիսից Անկարայում դեսպան չկա, և եթե Սենատը շարունակի համառել, ապա մենք դեսպան չենք ունենա մինչև 2011թ.: Օրենսդիրները պետք է լուծեն այդ փակուղային հարցը»,-ասել է նա:

Մըքքարդին նշել է նաև, որ ԱՄՆ դեսպանի ներկայությունը այնպիսի կարևոր դաշնակցային երկրում, ինչպիսին Թուրքիան է, հարկավոր է սերտ երկխոսության ու փոխշահավետ հարաբերությունների համար, հաղորդում է The Anatolia News Agency-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---