ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏՈԿԻՈՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՄԻՆԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - . Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Տոկիոյում մասնակցել է ներդրումներին նվրիրված սեմինարին: Բացի ԱԳ նախարարից խորհրդակցության ընթացքում ելույթ են ունեցել նաեւ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ զարգացման հայկական գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը: Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Միջազգային Համագործակցության Ճապոնական Գործակալության նախագահ Կ.Սայտոյի հետ, որի հետ նա քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ Ճապոնիայի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նախագծերը: Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Ս.Սուգիուրայի հետ հանդիպման ընթացքում նշվեց երկկողմ կապերի խորացման կարեւորությունը եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---