Բաղդադում տեղի ունեցած պայթյուններից հայեր չեն տուժել

PanARMENIAN.Net - Բաղդադի քրիստոնեական թաղամասերում տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում հայեր չեն տուժել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Իրաքում Հայաստանի դեսպանատնից, զոհերի թվում հայեր չկան: «Մեր տեղեկատվության համաձայն, պայթյունները տեղի են ունեցել այն թաղամասերում, որտեղ հայեր չեն բնակվում»,- նշել են դեսպանատանը:

Բաղդադի քրիստոնեական թաղամասերում տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ, ևս 24-ը վնասվածքներ են ստացել: Հարձակման համար ահաբեկիչներն օգտագործել էին երկու ականանետային սարքավորում և տասը ինքնաշեն ռումբ: Պայթուցիչ նյութը տեղադրել էին այն տների մոտակայքում, որտեղ քրիստոնյաներ են բնակվում, և ավելի ուշ գործարկել էին այն, հաղորդում է BBC News-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---