Ցանկացած զորավարժություն պետք է դիտարկել որպես ուժի ցուցադրում, գտնում է ադրբեջանցի փորձագետը

PanARMENIAN.Net - Զորավարժությունները ոչ այնքան ռազմական միջոցառում են, որքան քաղաքական: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն՝ մեկնաբանելով ԼՂՀ-ում կայացած զորավարժությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

«Ցանկացած զորավարժություն պետք է դիտարկել որպես ուժի, որպես սեփական դիրքորոշման, սեփական անդրդվելիության ցուցադրում: Նման զորավարժությունները կարող են անցկացվել նաև առանց նախագահի ու պաշտպանության նախարարի մասնակցության: Հայաստանի գերագույն հրամանատարի ու պաշտպանության նախարարի ներկայությունը վկայում է այդ երկրի անհաշտ դիրքորոշման մասին»,- գտնում է ադրբեջանցի փորձագետը:

Իսազադեն նշել է նաև, որ ցանկացած զորավարժություն, որպես կանոն, նվիրված է լինում ինչ-որ իրադարձության: «Այդ ցուցադրումը ոչ թե սեփական ժողովրդի համար է միայն, այլ նաև հարևանների, նաև միջազգային հանրության համար: Այդ գործողություններով հայերը ցանկանում են ցույց տալ իրենց անդրդվելիությունը, ստիպել Ադրբեջանին առավել զիջող լինել և ցույց տալ, որ եթե ինչ-որ բան այնպես չգնա, նրանք, իբր, կարող են ավելի մեծ քայլի դիմել»,-հավելել է Իսազադեն:

Ըստ նրա, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ համաժողովին կհավաքվեն մարդիկ, որոնք արդեն ձևավորված դիրքորոշում ունեն: «Հայերը հուսով են, որ այդ զորավարժությունները կազդեն Ադրբեջանի ղեկավարության վրա: Այսօր Արդբեջանը կարող է տասնյակ նման զորավարժություններ անցկացնել ոչ միայն ղարաբաղյան ճակատի երկայնքով, այլ նաև Հայաստանի հետ սահմանի ու Նախիջևանի տարածքում: Կարծում եմ, որ Ադրբեջանի վրա այդ զորավարժությունները առանձնակի տպավորություն չեն գործի»,-ասել է նա, գրում է ադրբեջանական Day.Az պորտալը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---