Իրանն ավարտել է ՀՀՊ համակարգի նախագծումը, որը կարող է մեծ հեռահարության հրթիռներ կասեցնել

PanARMENIAN.Net - Իրանում մշակվում է ռադիոլոկացիոն համակարգ, որը կարող է ցածր թռչող օբյեկտներ հայտնաբերել 3 հազար կմ շառավիղով, հաղորդում են Իրանի ԶԼՄ-ները՝ հղում անելով Իրանի բրիգադի գեներալ Ահմադ Միկանիին:

Բոլոր կատարելագործված ռադիոլոկացիոն համակարգերը կարտադրվեն Իրանում: Բացի այդ, զինված ուժերը կատարելագործում են հակահրթիռային պաշտպանության համակարգերը:

Միկանին պատմեց, որ Իրանն ավարտել է ՀՀՊ համակարգի նախագծումը, որը կարող է մեծ հեռահարության հրթիռներ կասեցնել: Իրանի զինվորականները մտադիր են նաև կրկնակի անգամ ավելացնել «Մերսադ» ՀՀՊ համակարգի գործողության շառավիղը, որը կարող է ցածր թռչող օբյեկտներ հայտնաբերել:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---