Կոնստանտին Զատուլինի պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը16 նոյեմբերի 2010 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Կոնստանտին Զատուլինի պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ, «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Բորիս Գրիզլովը: «ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարգավիճակի իջեցման հարցը չի քննարկվել «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահության նիստում և ես չեմ հասկանում, թե ինչու է նման տեղեկություն հայտնվել ԶԼՄ-ներում»,-ասել է Գրիզլովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Վեդոմոստի» թերթը երկուշաբթի օրը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Զատուլինը կարող է լքել իր պաշտոնը: Որպես պատճառ նշվում էին պատգամավորի բախումները ՌԴ բարեկամ հանրապետությունների իշխանությունների հետ, ինչպես նաև աջակցությունը Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովին: Ըստ թերթի, այդ հարցը քննարկվել է «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահության նոյեմբերի 15-ի նիստում: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |