Հայաստանը և Լեհաստանը կհամագործակցեն կազմակերպված հանցավորության և թրաֆիկինգի դեմ պայքարում Հայաստանը և Լեհաստանը կհամագործակցեն կազմակերպված հանցավորության և թրաֆիկինգի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Վարշավայում գտնվող Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Եժի Միլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողկամի համագործակցության հարցեր: Կողմերը մասնավորապես նշել են կազմակերպված հանցավորության, թրաֆիկինգի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը:

Հայաստանը և Լեհաստանը հռչակագիր են ստորագրել, որը կհեշտացնի ոստիկանների համագործակցությունը երկրպագուների անվտանգության ոլորտում ԱԱ-2012 ֆուտբոլային խաղերի ժամանակ:

Ալիկ Սարգսյանը հանդիպել է նաև Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անջի Մատեյուկի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի ոստիկանության ղեկավարները հուշագիր են ստորագրել համագործակցության մասին, հաղորդում է Լեհաստանի ՆԳ և վարչակազմի նախարարությունը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---