Իրաքում շարունակվում են քրիստոնյաների սպանությունները` Մոսուլում հայ է սպանվել

PanARMENIAN.Net - Նախօրեին Իրաքում սպանվել է 7 մարդ, որոնց շարքում եղել են երկու քրիստոնյաներ: Սպանվածներից մեկը եղել է Իրաքի հայազգի քաղաքացի: Ինչպես հաղորդում է AFP-ն, հարձակումը կատարվել է Մոսուլում: Հրացաններով զինված խումբը, սպանելով Ասորական կաթոլիկ եկեղեցու ծխականին և նրա ազգականին, որն ազգությամբ հայ է, հանցագործության վայրից փախուստի է դիմել: Սպանված հայը հյուսն է եղել, իսկ նրա ազգականն աշխատել է կոռուպցիայի դեմ պայքարի տարածաշրջանային բյուրոյում:

Վերջերս Իրաքում հաճախակի են դարձել քրիստոնյաների վրա հարձակումները: Անցյալ շաբաթ Բաղդադում սպանվել է 6 քրիստոնյա, 33-ը վիրավորվել է: Հոկտեմբերի 31-ին Բաղդադի եկեղեցում գերի վերցված մարդկանց ազատագրելու օպերացիայի ընթացքում մահացել էր շուրջ 60 հոգի:

Իրաքում 2003-ի պատերազմից առաջ բնակվող 800 հազար քրիստոնյաներից հիմա երկրում մնացել է շուրջ 300 հազար քրիստոնյա:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---