Վրաց քաղաքական գործիչը ՀԱԵ վիրահայոց թեմն անվանել է Էջմիածնի «բաժանմունք»

PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել «Հայ հանրությունը Թբիլիսիում. խնդիրներ ու հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովը, որտեղ քննարկվել են Վրաստանի հայ համայնքի համար ցավոտ մի շարք հարցեր: Խորհրդաժողովին մասնակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ու տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, քննարկելու համար Վրաստանում հայ փոքրամասնության խնդիրները:

Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազա»-ն, համայնքը դժգոհ է հայերի ներգրավվածության մակարդակից Վրաստանի քաղաքական ու հասարակական կյանքում: Շատ սուր է պետական լեզվի չիմացության հարցը, ինչը խնդիրներ է հարուցում բարձրագույն կրթության կամ աշխատանք ստանալու դեպքում: Կան խնդիրներ կապված Վրաստանում հայկական եկեղեցու գործունեության հետ:

Ըստ իրավական պաշտպանության ու վերաինտեգրման փոխնախարար Ելենա Թևդորաձեի, ըստ երկրի Սահմանադրության, բոլորն իրավունք ունեն գրանցել իրենց կրոնական պատկանելությունը: Սակայն, միևնույն ժամանակ նա հայտարարել է. «Սակայն, մենք Վրաստանում կարգավիճակ չենք տա Էջմիածնի եկեղեցուն, քանի որ այն Հայ առաքելական եկեղեցին, որ գոյություն ունի Վրաստանում, դա նրա այսպես կոչված բաժանմունքն է: Եվս մեկ անգամ. Էջմիածնի եկեղեցին մենք Վրաստանում չենք ճանաչում»: Որից հետո նա լքել է դահլիճը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---