ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - . Մոսկվայում հունիսի 25-ին կկայանա Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը նախաձեռնող միջազգային կոնսորցիումի նիստը: Նիստի աշխատանքին կմասնակցի Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը, նախարար Կարեն Գալուստյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում նա հանդիպում կունենա միջազգային ընկերությունների ՛՛ԻՏԵՌԱ խմբի ղեկավարների հետ: ՛՛Սնարք՛՛ գործակալության տեղեկատվության համաձայն, կոնսորցիումի խորհրդատվական նիստի աշխատանքներին կմասնակցեն ՛՛ԻՏԵՌԱ՛՛ խմբի, ՛՛Գազպրոմ՛՛ կոնցերնի, Հաըաստանի եներգետիկայի նախարարության եւ Իրանի ազգային կորպորացիայի ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---