WikiLeaks-ի հիմնադիրը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել29 նոյեմբերի 2010 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակումների պատճառով WikiLeaks կայքի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանջը կարող է կանգնել ավստրալական դատարանի առաջ: «Այդ տեղեկատվության հրապարակումը կարող է վնասել մարդկանց անվտանգությանը, որոնք հիշատակված են փաստաթղթերում, և վնասել ԱՄՆ ազգային անվտանգության շահերին և նրանց դաշնակիցներին»,- ասել է Ավստրալիայի գլխավոր դատախազ Ռոբերտ Մաքքելանդը: Նրա խոսքերով, ավստրալական կառավարությունն արդեն ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է WikiLeaks-ի հրապարակումների հնարավոր հետևանքների ուսումնասիրությամբ: Ինչպես նշել է Մաքքելանդը, այդ փաստաթղթերի հրապարակումը «խախտել է ՔՕ մի շարք հոդվածներ», գրում է «The Australian» թերթը: Ավստրալական ոստիկանությունն արդեն հետաքննություն է վարում երկրի օրենսդրության հնարավոր խախտման մասին` կապված WikiLeaks-ի հրապարակումների հետ: Նախօրեին WikiLeaks կայքը համաշխարհային մի շարք ԶԼՄ-ների փոխանցել է ամերիկյան կառավարության գաղտնի ծառայողական փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԱՄՆ և Եվրոպայի երկրների հարաբերություններին, սակայն որոշ փաստաթղթեր վերաբերվում են ԱՄՆ և Ասիայի երկրների միջև կապերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |