Վահրամ Աթանեսյան. Ալիևի արտահայտությունները վկայում են Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտի անգրագիտության մասին![]() 29 նոյեմբերի 2010 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Այն օրվանից ի վեր, ինչ իշխանության եկավ Իլհամ Ալիևը, Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ մեկնաբանելով այն, որ Ադրբեջանի նախագահը իր դժկամությունն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին և հայտարարել է, որ Բաքուն կորցերլ է Անկարայի աջակցությունը: Ըստ նրա, Ալիևի արտահայտությունները նորություն չեն: Ես կարծում եմ, որ առանց այդ էլ երկու երկրների հարաբերություններն այնքան էլ պայծառ չեն, այդ մասին են վկայում մի շարք նրբություններ, որոնցից մեկն այն, որ Բաքուն չի կարողանում լուծել Անկարայի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմը չեղյալ հայտարարելու հարցը»,-ասել է նա: Անդրադառնալով նրան, որ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իրականում Ադրբեջանը բավականին լարված հարաբերություններ ունի Իրանի հետ, Աթանեսյանն ասել է, որ այստեղ ամեն ինչ հասկանալի է: «Բաքվի մանիակալ նպատակն է, որ Թեհրանը ևս փակի սահմանը Հայաստանի հետ, և այն, որ Իրանը չի գնում դրան, նյարդայնացնում է Ադրբեջանին»,-ասել է Աթանեսյանը: Նա նշել է, որ Ալիևի արտահայտությունները վկայում են Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտի անգրագիտության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |