Արմեն Գևորգյանը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արմեն Գևորգյանը հանդիպել է Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր երեկոյան Ազգային առաջնորդարանում հանդիպեց Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ա. Գևորգյանը բարձր գնահատեց Քուվեյթի ոչ մեծաթիվ, բայց կազմակերպված հայկական համայնքի դերը երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում` նկատելով, որ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ջերմ ու դրական վերաբերմունքը ձևավորվել է հենց հայ համայնքի շնորհիվ: Փոխվարչապետը վստահեցրեց, որ Սփյուռքի հետ կապված հարցերը ՀՀ իշխանությունների համար առաջնային են, և ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման նպատակը հայրենիք- Սփյուռք հարաբերությունների ամրապնդումն ու դրանց համակարգված բնույթ հաղորդելն է: Նա նաև կարևորեց Քուվեյթում ՀՀ դեսպանության բացումը, ինչն ավելի կսերտացնի հայրենիքի հետ կապը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ համայնքային կյանքին, համայնքին հուզող խնդիրներին: Փոխվարչապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես Հայաստան- Սփյուռք հարաբերություններին, հայապահպանության խնդիրներին, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերին, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---