Թուրքիան և Իսրայելն այդպես էլ համաձայնության չեկան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Թուրքիան և Իսրայելն այդպես էլ համաձայնության չեկան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ժնևում Երուսաղեմի և Անկարայի դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը ոչ մի դրական արդյունք չտվեց: Կողմերին չհաջողվեց փոխըմբռնման հանգել և վերջ դնել թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամին, դրանք նախկինի նման լարված են:

Թուրքիան պնդում է, որպեսզի Իսրայելը ներողություն խնդրի ՑԱԽԱԼ-ի կողմից Mavi Marmara-ի նավը զավթելու համար և ցավակցություն հայտնի թուրք քաղաքացիների մահվան առիթով: Իսրայելը պատրաստ չէ ներողություն խնդրել և պնդում է, որ զինվորները գործել են ինքնապաշտպանության շրջանակներում, գրում է MIGnews.com-ը:

Իր հերթին, Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը դեմ է, որպեսզի Իսրայելը Թուրքիայից ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի «ազատության նավատորմի» նավերը գրոհելու համար: Լիբերմանի շրջապատը կարծում է, որ Թուրքիայից ներողություն խնդրելն ահաբեկչության հանդիսավոր ձոն է: «Իսրայելը պետք է Թուրքիայից ներողություն պահանջի և նա պետք է փոխհատուցի Իսրայելին այն բանի համար, որ Անկարան աջակցել է ահաբեկիչների խմբին»,- մեջբերում է փոխվարչապետի մերձավորներին «Արմեյսկոե ռադիոն»:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---