Սերժ Սարգսյան. Նստաշրջանում առաջնային էին ՀԱՊԿ-ին հակաճգնաժամային արձագանքման նոր, ավելի արդյունավետ մեխանիզմով օժտելու հարցերը11 դեկտեմբերի 2010 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Միջնստաշրջանային ժամանակահատվածում ծանրակշիռ աշխատանք է կատարվել քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման ապահովման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կատարելագործման, արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ երկրների ղեկավարների նստաշրջանում: «Այս ամենի հետ միասին, մեր երևանյան պայմանավորվածությունների համաձայն, ներկա նստաշրջանի ընթացքում առաջնային պլանում քննարկեցինք և դիտարկման ներկայացրեցինք հարցեր, որոնք ուղղված են ՀԱՊԿ-ը հակաճգնաժամային արձագանքման նոր, ավելի արդյունավետ մեխանիզմով օժտելուն»,-ասել է նախագահը: «Այս կապակցությամբ, կցանկանայի նշել այնպիսի հիմնարար փաստաթղթերում կատարված փոփոխությունների կարևորությունը, ինչպիսիք են ՀԱՊԿ պայամանագիրն ու կանոնադրությունը: Առաջարկված փոփոխությունները ոչ միայն էականորեն ընդլայնում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանն ուղղված Կազմակերպության գործիքակազմը, այլև կարգավորում են իր շրջանակները ևս ընդլայնած սպառնալիքների վերացմանն առնչվող միջոցառումների ձեռնարկման և մշակման հարցերը»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |