Բակո Սահակյանը մասնակցել է մշակույթի տան բացմանը Մարտակերտի շրջանում

Բակո Սահակյանը մասնակցել է մշակույթի տան բացմանը Մարտակերտի շրջանում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է հանրապետության Մարտակերտի շրջան: Մասնակցելով Հաթերք գյուղում մշակույթի տան բացման արարողությանը` նախագահն այն համարել է կարևոր իրադարձություն ոչ միայն գյուղի, այլ նաև ամբողջ շրջանի համար:

Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է Թրղե գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---