Yedioth Ahronoth. Նեթանյահուն իրավունք չունի ներողություն խնդրել հրեա ժողովրդի անունից

Yedioth Ahronoth. Նեթանյահուն իրավունք չունի ներողություն խնդրել հրեա ժողովրդի անունից

PanARMENIAN.Net - Իսրայելական Yedioth Ahronoth թերթը հոդված է հրապարակել «Չհամարձակվես ներողություն խնդրել, Բիբի» վերնագրով հոդվածը, որտեղ կոչ է անում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին տեղի չտալ և Անկարայից ներողություն չխնդրել 2010թ. մայիսի 31-ին Mavi Marmara նավի զավթման համար: Ըստ հոդվածի հեղինակների, Նեթանյահուն իրավունք չունի ներողություն խնդրել հրեա ժողովրդի անունից: «Եթե պետք է ինչ-որ մեկից ներողություն խնդրել, ապա հայերից Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեր անտարբեր լռության ու քրդերից՝ մեր երեսպաշտության համար: Այդ թուրքերը պետք է ամաչեն սադրիչ գործողությունների համար»,-գրում է ANKA գործակալությունը՝ հղում անելով իսրայելյան պարբերականին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---