Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը խորապես մտահոգված է Մոսկվայում տեղ գտած անկարգությունների առիթով

Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը խորապես մտահոգված է Մոսկվայում տեղ գտած անկարգությունների առիթով

PanARMENIAN.Net - Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը (ՄՀԿՖ) խորապես մտահոգված է Մոսկվայում տեղ գտած անկարգությունների առիթով, որոնց տեղի են ունեցել դեկտեմբերի 11-ին Մանեժային հրապարակում և շարունակվում են Մոսկվայի մի շարք թաղամասերում, Դոնի Ռոստովում և այլ քաղաքներում: «Հանդիսանալով Ռուսաստանի քաղաքացիներ` ՌԴ տարածքում բնակվող և ժամանակավորապես գտնվող բոլոր անձանց գլխավոր պարտականությունն ենք համարում պահպանել այն օրենքը, որը հավասար է բոլորի համար, և որի առջև բոլորը հավասար են: Մենք համոզված ենք, որ ազգային կամ կրոնական հողի վրա կատարվող բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն, հետաքննվեն, մինչև դատարան հասցվեն, իսկ դատավճիռները պետք է հրապարակվեն մամուլում և ցուցադրվեն հեռուստատեսության գլխավոր հեռուստաալիքներով, առանց երկակի ստանդարտների: Վերջին իրադարձությունների առնչությամբ մենք իրավապահ մարմիններին կոչ ենք անում տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքների մանրամասն հետաքննություն իրականացնել, ինչպես նաև հայտարարել Մանեժային հրապարակում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղավորների անունները և պատժել օրենքի ողջ խստությամբ: Ռուսաստանի սփյուռքի ներկայացուցիչ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում չենթարկվել սադրանքներին, չհետևել պետության հիմքերը խարխլողներին, արդարության հասնել գործող օրենսդրության շրջանակներում` համագործակցելով իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների հետ»,- ասվում է ՄՀԿՖ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---