Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնից ազատել է ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիին

Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնից ազատել է ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնից ազատել է ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիին` պաշտոնակատար նշանակելով իր փոխնախագահ, երկրի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է gazeta.ru-ն:

Մոթթաքիի պաշտոնաթողության մասին հաղորդագրությունը տեղակայվել է նախագահական վեբ-կայքում: Ահմադինեժադը շնորհակալություն է հայտնել Մոթթաքիին նախարարի պաշտոնում ծառայած հինգ տարիների համար, սակայն չի հնչեցրել պաշտոնից ազատելու պատճառը: Նախքան արտգործնախարար նշանակվելը Մոթթաքին Իրանի դեսպանն էր Ճապոնիայում և Թուրքիայում:

Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին ԱԳ նախարարի պարտականությունները կկատարի մինչև նոր նախարարի նշանակումը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---