Ադրբեջանն «անհնար է» համարում ստատուս-քվոյի պահպանումը տարածաշրջանում![]() 23 դեկտեմբերի 2010 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Առաջին հերթին ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան ակտի և Աքվիլայում և Մուսկոկայում հայտարարությունների հիման վրա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով այն հարցին, թե որ ուղղությամբ է հարկավոր շարունակել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները: Ըստ Մամեդյարովի, շարունակվում է աշխատանքը նորացված Մադրիդյան փաստաթղթի վրա: «Մադրիդյան սկզբունքներն առաջին անգամ ներկայացվեցին 2007թ., իսկ 2009-ին պատրաստվեց դրանց նորացված տարբերակը: Հաջորդ տարի ցանկալի կլիներ, հնարավորինս, համաձայնության հասնել, այսինքն փակել հարցն ու հաստատել համանախագահների պլանը: Համանախագահները 14 սկզբունքներից ներկայացրել են 6-ը»,-ասել է նա՝ հավելելով, որ «ադրբեջանական կողմը ցանկանում է լուծել այդ խնդիրն ու սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի վրա»: Ըստ Էլմար Մամեդյարովի, «ՀՀ ղեկավարությունն առաջին հերթին պետք է հասկանա, որ անհնար է պահպանել այժմյան ստատուս-քվոն», հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |