ԱՄՆ-ն կարող է բանակցությունների դրդել Հայաստանին ու Թուրքիային

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, անշուշտ, կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն, հարցն այն է, թե որքանով է առանցքային նրա դերակատարությունն այդ հարցում: Այդ մասին հայտարարել է Միջազգայն և եվրոպական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Թիիյս Ռոմենսը: Ըստ նրա, ԱՄՆ-ն դեռ ամենաազդեցիկ դերակատարն է և բազում լծակներ ունի Հայաստանին ու Թուրքիային բանակցությունների դրդելու համար: «Սակայն, ներքին հակազդեցությունը երկու երկրներում երկու պետությունների հարաբերությունների կարգավորման հարցում ցույց է տալիս, որ դա այնքան էլ միջազգային խնդիր չէ: ԱՄՆ-ն կարող է ավելի դյուրին դարձնել հաշտեցման գործընթացը, սակայն, չի կարող ստիպել երկու երկրների նախագահներին գործել հակառակ սեփական քաղաքական գոյատևման երկրի ներսում»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---