Օրհան Փամուկ. Թուրքիայի երազանքները Եվրոպայի մասին խամրել են

Օրհան Փամուկ. Թուրքիայի երազանքները Եվրոպայի մասին խամրել են

PanARMENIAN.Net - «Իմ մանկության դասագրքերում՝ 1950-60-ականների դասագրքերում Եվրոպան ներկայացվում էր ռոմանտիկ առասպելներով պարուրված»,- The Guardian-ում հրապարակված հոդվածում գրում է հայտնի թուրք գրող Օրհան Փամուկը: Աթաթուրքը, ստեղծելով իր հանրապետությունը Օսմանյան կայսրության ավերակների վրա, արևմտյան հասարակական-մշակութային արդիականացման ոգով մի շարք բարեփոխումներ նախաձեռնեց, պարզաբանում է նա: Այդ բարեփոխումներն օրինականացնելու համար, որոնց արդյունքում ձևավորվեց նոր թուրքական վերնախավը, դպրոցականներին բացատրում էին, թե ինչու պետք բաժանել պետությունն ու կրոնը, ինչու Թուրքիան արաբական այբուբենից անցավ լատինատառ այբուբենի: Կողմնորոշումը դեպի Եվրոպա ընկալվում էր թուրքերի կողմից որպես պատմական անհրաժեշտություն կամ նույնիսկ որպես պրագմատիկ ադապտացիա, գրում է Փամուկը:

Սակայն ռոմանտիկ Եվրոպայի մասին այդ երազանքները խամրել են, գտնում է Փամուկը: Հնարավոր բացատրությունները շատ են՝ Թուրքիան ավելի բարեկեցիկ կյանքով է ապրում, զինվորականների կողմից կառավարվող ագրարային երկրից այն վերածվել է դինամիկ զարգացող, զարգացած քաղաքացիական հասարակություն ունեցող պետության: Դրան հավելվում է այն, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները արգելակվում են: Ըստ Փամուկի, բանակցությունները հաջողությամբ սաբոտաժի են ենթարկում որոշ ուժեր թուրքական բանակում և ԶԼՄ-ները ազգայնական կուսակցությունների հետ միասին: «Նույն նախաձեռնության հետևանքով հալածանքներ սկսվեցին իմ և այլ գրողների հանդեպ, կրակոցներ հնչեցին, տեղի ունեցան քրիստոնյա քահանաների սպանություններ»,-նշում է հեղինակը:

Ըստ Փամուկի, կա նաև զուտ զգացական արձագանք: 20-րդ դարում թուրքական վերնախավը որպես օրինակ էր ընդունում Ֆրանսիան: ««Երբ Ֆրանսիան վերջին 5 տարում դարձավ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ամենահետևողական հակառակորդը, դա հսկայական հիասթափություն առաջացրեց»,-գրում է նա: Սակայն ամենամեծ դժգոհությունը Թուրքիայում առաջացրեց այն, որ Եվրոպան հետևեց Բուշին և թույլ տվեց ներքաշել իրեն Իրաքի դեմ պատերազմական գործողությունների մեջ: ԵՄ-ն վատ է հասկանում իր ներքին խնդիրները, գտնում է Փամուկը: «Ակնհայտ է, որ Եվրոպայի ժողովուրդները ավելի քիչ փորձ ունեն, ամերիկացիների համեմատ, այլ դավանանքի, ռասայի, մշակությի մարդկանց հետ գոյատևելու առումով, և այդ գոյատևումը չի ոգեշնչում նրանց»,-գրում է Փամուկը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---