Դեկտեմբերի 19-ից 25-ը ԼՂՀ-ԱՀ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ

Դեկտեմբերի 19-ից 25-ը ԼՂՀ-ԱՀ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նախահարձակ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որոնց ընթացքում արձակվել է շուրջ 450 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում տեղակայված ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը, բացի ինքնաձիգերից, կիրառել է «СВД» տիպի դիպուկահարային հրացաններ, «РПК» և «ПК» տեսակի գնդացիրներ:

ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո նախահարձակ հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր ուղղություններում ճնշվել է, հաղորդում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---