Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ գլոբալ հարցերով պետքարտուղարի հետ12 հունվարի 2011 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Ռումինիայի ԱԳՆ գլոբալ հարցերով պետքարտուղար Դորու Կոստեան (Doru Romulus Costea) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ: Հատուկ ուշադրություն դարձվեց քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաեւ եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին` համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման եւ կապերի խորացման առումով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում առկա կապերի եւ հնարավորությունների լիակատար օգտագործումը եւ համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում գործող մեխանիզմները, մասնավորապես` հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովը, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ մարդկային այն հարուստ ներուժը` ի դեմս ռումինահայերի, որ դարեր ի վեր կռել է երկու ժողովուրդների միջեւ խոր բարեկամությունը եւ փոխադարձ համակրանքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |