Դիպուկահարներ պատրաստելու նպատակով Ադբեջանը Ռուսաստանից զենք և մարզագույք է գնել

Դիպուկահարներ պատրաստելու նպատակով Ադբեջանը Ռուսաստանից զենք և մարզագույք է գնել

PanARMENIAN.Net - Դիպուկահարներ պատրաստելու նպատակով Ադրբեջանը Ռուսաստանից գնել է զենք և մարզագույք: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Կամավոր ռազմահայրենասիրական մարզական-տեխնիկական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջովը: Ըստ գեներալի, ուսուցման համակարգն արդեն հասցվել է Ադրբեջան և առաջիկայում այն կտեղադրվի Բաքվում: «Հրաձգարանում մարտական զենքից կօգտագործվի ՍՎԴ-7 տիպի դիպուկահար հրացանն ու Կալաշնիկովի ինքնաձիգը»,-ասել է նա՝ հավելելով, որ առաջին անգամ Բաքվում կկազմակերպվեն դիպուկահարների դասընթացներ, որի հիմնական նպատակն է դիպուկահարներ պատրաստել զինված ուժերի համար, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---