Հարավային Սուդանն ընտրեց անկախությունը

Հարավային Սուդանն ընտրեց անկախությունը

PanARMENIAN.Net - Հարավային Սուդանի բնակիչների շուրջ 99 տոկոսը քվեարկել է Հյուսիսից անջատվելու օգտին: Հանրաքվեի արդյունքները հրապարակվել են ընտրական հանձնաժողովի կողմից: Այդ արդյունքները թեև նախնական են, բայց միանշանակ ցույց են տալիս, որ Հարավային Սուդանն ապահովել է իրեն անկախության իրավունք: Վերջնական արդյունքները հրապարակվելու են փետրվարի սկզբին:

Հանրաքվեն հնարավոր դարձավ 2005-ի համաձայնագրի շնորհիվ, որը վերջ դրեց մահմեդական Հյուսիսի և առավելապես քրիստոնեական Հարավի միջև 20-ամյա քաղաքացիական պատերազմին: Սուդանի նախագահ Օմար Բաշիրը խոստացել է ճանաչել հանրաքվեի ցանկացած արդյունքները, ինչպես նաև հայտարարել, որ Հարավի անկախության դեպքում Հյուսիսն իր վրա է վերցնելու Սուդանի ընդհանուր պետական պարտքը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---