Սոցիալական ցանցերը «ցասումի օր» են նախապատրաստում Սիրիայում![]() ![]() PanARMENIAN.Net - Facebook ևTwitter սոցիալական կայքերում հայտնվել են Սիրիայում բողոքի ցույցեր անցկացնելու առաջին կոչերը: Կոչերի հեղինակներն առաջարկում են ողջ երկրով անցկացնել «ցասումի օրեր» ուրբաթ և շաբաթ օրերին, իսկ ոմանք պատրաստ են փողոց դուրս գալ արդեն հինգշաբթի օրը և ցույց կազմակերպել Դամասկոսի կենտրոնում` Ժողովրդական խորհրդի շենքի նոտ, հաղորդում է համաարաբական Asharq Al-Awsat թերթը: Նախագահ Բաշար Ասադը կանխել է բողոքի ակցիաների կազմակերպիչներին` The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարելով այս տարի կարևոր քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու մտադրության մասին: Նա, մասնավորապես, հաղորդել է, որ անցկացնելու է տեղական ինքնակառավարման ընտրություններ ոչ կառավարական կառույցների ներգրավմամբ և փոփոխություններ է կատարելու տպագրության մասին օրենքում: Սիրիական կառավարությունն օրերս զգալի քայլեր է կատարել բնակչության աղքատ խավերի կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Տրամադրվել է 255 մլն դոլար դրամական օժանդակություն, հաղորդում է newsru.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |