Արաբական պետությունների լիգան Երուսաղեմի ժամանակը չունի

Արաբական պետությունների լիգան Երուսաղեմի ժամանակը չունի

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ առաջին ամենամյա «Երուսաղեմի պաշտպանության խորհրդաժողովը», որը պետք է կայանար Քաթարում, կհետաձվի անորոշ ժամանակով՝ կապված Եգիպտոսում և որոշ այլ արաբական երկրներում անկայուն քաղաքական իրավիճակի հետ: Մուհամմեդ Սուբին, որը ԱՊԼ գլխավոր քարտուղարի օգնականն է, հայտարարել է, որ նման որոշում է ընդունվել Քաթարի իշխանությունների և մի շարք արաբական երկրների ղեկավարների հետ խորհրդակցությունների արդյունքում, հայտնում է Xinhua գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---