Հունվարի 30-ից փետրվարի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդն ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Հունվարի 30-ից փետրվարի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդն ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձանագրվել է շուրջ 1000 կրակոց: Ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն իրենց նախահարձակ գործողություններում առավելապես օգտագործել են “АК-74” տիպի ինքնաձիգեր և “СВД” դիպուկահար հրացաններ:

Անհրաժեշտության դեպքում ՊԲ դիրքապահ ուժերը դիմել են պատասխան գործողությունների և շփման գոտու ողջ երկարությամբ ապահովել լիարժեք պաշտպանություն, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---