Օլեգ Եսայան. Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել

Օլեգ Եսայան. Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել

PanARMENIAN.Net - «Եթե ես լինեի ցանկացած այլ երկրում, ես ամեն կերպ, ինչպես ցանկացած դեսպան իմ տեղում, կաշխատեի շարադրել ու հաստատել մեր կողմի դիրքորոշումը, սակայն սեփական տանը դա չեմ անի: Ասում եմ այն, ինչ կա. Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել»,-հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքի մասին է: «Երկու կողմերն էլ համաձայն են դրան: Հայաստանը շահագրգռված է, որ հակամարտությունը կարգավորվի, որի պարտադիր պայմաններից մեկը ղարաբաղյան կողմի մասնակցությունն է:

Առանձին պետության առջև ծառացած ցանկացած խնդիր լուծելու համար անհրաժեշտ է մարդկանց համախմբում: Ադրբեջանի համար, ցավոք, նման միավորող ազգային գաղափար դարձան հակահայկական տրամադրությունները»,-ասել է Եսայանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է պարզաբանի իր դիրքորոշումը, ավելի կուռ դարձնի համախմբումը: Նա նշել է, որ խոսքը դիմակայության մասին չէ, ոչ էլ այդ դիմակայությունը Ռուսաստան տեղափոխելու: «Մեզ բոլորիս հարկավոր է հզոր, ծաղկած և ուժեղ Հայաստան: Որտեղ էլ մենք ապրենք, մենք պետք է երեսով դառնանք դեպի մեր երկիրը: Դա յուրաքանչյուրի խնդիրն է, առանձին վերցրած յուրաքանչյուր հայի խնդիրը»,-ասել է Օլեգ Եսայանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---